Բարդ առաջադրանքների կատարման փորձարկման ժամանակ մկները ցուցադրել են արագ կողմնորոշվելու կարողություն: Պարզվել է, որ կենդանիները կարողանում են տարբերակել առարկաները և օգտվել մտավոր կատեգորիաներից: Մկների ուղեղային կեղևն ուսումնասիրած գիտնականները կարծում են, որ այդ կարողությունը կրծողների աբստրակտ մտածելակերպի արդյունք է: Հետազոտռության արդյունքները հրապարակվել են Nature. ամսագրում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում միայն մարդկանց բնորոշ շատ հատկություններով կարող են օժտված լինել նաև կենդանիները: Խոսքը շիմպանզեների, մյուս պրիմատների,շների, արջերի և ագռավների մասին է:
Մասնավորապես պարզվել է, որ շները կարողանում են մտապահել ոչ պետքական ինֆորմացիա, հետո դրանից օգտվել, ընկալել ձայնի տոնայնությունը և իրենց տիրոջ խոսքի իմաստը, ինչպես նաև շները կարողանում են անծանոթ մարդկանց դեմքի արտահայտությամբ տարբերակել նրանց զգացմունքները:Արջերը կարողանում են տարբերակել դիմախաղը, իսկ ագռավները՝ կատարել բարդ առաջադրանքներ:
Գիտնականները հետազոտել են, թե ինչպես տասնյակ մկներ սովորել են կողմնորոշվելու կարողություն ցուցաբերել և բարդ առաջադրանքներ կատարել:









































