Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սերժ Սարգսյանին չեմ համակրում, բայց նա այնքան խելացի գտնվեց, որ այնպես անի՝ Էրդողանը վիժեցնի հայ-թուրքական արձանագրությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, ապրիլի 24-ից առաջ ուշագրավ քննարկումներ են տեղի ունենում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Հատկապես հետպատերազմյան շրջանում  ի՞նչ դիտարկումներ ունեք, հնարավոր համարո՞ւմ եք Թուրքիայի հետ որոշակի հարաբերությունների հաստատումը։

-Ես ավելորդ եմ համարում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող քննարկումները, որովհետև ամեն տարի՝ ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միտումներ են դրսևորել՝ սահմանի բացման պատրաստակամության տեսքով, իսկ ապրիլի 24-ից հետո Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը կանխելուց հետո, վերադարձել են ելման կետ ու շարունակել  Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունը։

Այս տարի ավելի քան նպաստավոր են այդ միտումները դրսևորելու համար։ Պուտինը դեռ չի դադարեցնում Հայաստանի հանդեպ ճնշումները՝ խոսքս գերիների հարցով ահաբեկելու մասին է։ Այն, որ Իլհամը չի հանձնում գերիներին՝ Պուտինի կարգադրությամբ չի հանձնում։ Եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսակցություն եղել է  գերիների մասին, հետո Մուրադով կոչեցյալ գեներալը գնաց Բաքու, բայց վերադարձավ ու ասաց, թե ՀՀ ղեկավարներն են, ՀՀ քաղաքական գործիչներն են հորինել նման բան։ Բայց  եթե չկար նման բան, դու ինչու՞  ես գնացել Բաքու, այլանդա՛կ։ Սուտ է խոսում։ Թեպետ եթե որոշողը Պուտինն է, Մուրադովն ինքնուրույն որևէ բան չի կարող ասել։ Մի խոսքով՝ ինչ ստորություն ասես Պուտինն անում է, հետևաբար ներկա պահին իշխանությունները  ապրիլի 24-ի նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների հարցն անընդհատ արծարծելով՝ ինձ թվում է մեր մեկուկես միլիոն  անմեղ զոհերի հիշատակն են անարգում։ Ճիշտ այնպես՝ ինչպես Պուտինը, երբ Էրդողանին հռչակեց իր լավագույն  ընկերը։

-Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը գնում էր հայ-թուրքական արձանագրությունների ճանապարհով, նրան ոչ ոք թուրք ու դավաճան չէր համարում։ Ի՞նչ է  փոխվել հիմա։

-Եթե հիշում եք ՝ Սերժ Սարգսյանի ժամանակ մեր արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանն էր,Դավիթօղլուն էլ Թուքրիայի ԱԳ նախարարը։ Նրանց թիկունքում կանգնած էին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները։Դա կոլեկտիվ նախաձեռնություն էր, Մինսկի խմբի համանախագահող երկրների ընդհանուր նախաձեռնությունն էր, հետևաբար դա չպետք է համեմատել այսօրվա իրավիճակի հետ։ Սերժ Սարգսյանն էլ տեղի տվեց։ Ես Սերժ Սարգսյանով հիացած չեմ, ճիշտ հակառակը։ Բայց նա ընդառաջեց ու այնքան խելացի գտնվեց, որ Էրդողանը մերժի, ով այն ժամանակ վարչապետ էր ու վիժեցրեց այդ արձանագրությունները։

-Հիմա դիկուրսն այսպես է դրվում՝ կա՛մ գնում եք Թուրքիայի հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, բացում սահմանն ու լավ ապրում կա՛մ շարունակում ենք թշնամանքը։

-Նիկոլ Փաշինյանի նման անհավասարակշիռ քայլերը փորձ են արդարացնելու ստեղծված իրավիճակը։ Ասում է՝ եթե  ճանապարհ չտրամադրենք, երկաթգիծ չենք ունենա։ Մի տեսակ ապուշություն է խոսում։ Այդ երկաթգիծը սովետական տարիներից կառուցված  էր՝թունելնելով, ամեն ինչով։ Նախիջևանի միջանցքը երկաթգծի հետ ի՞նչ կապ ունի կամ ինչի՞ պետք  երկաթգիծ ունենալու համար Ադրբեջանին միջանցք տրամադրենք։Մեզ միջանցք պետք չէ, մենք չենք օգտվելու։ Լաչինի միջանցքով մեր մահացած զինվորների աճյունները տեղափոխելուց ադրբեջանական հրոսակախումբը քարկոծում է։ Պատկերացնո՞ւմ եք, որ  այդ հաղորդակցության  ուղիները բացվեն՝  ինչ կլինի։ Այդ ճանապարհներից մենակ իրենք են օգտվելու և Պուտին կոչված վիժվածքը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում