Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի ընթացքում ծավալված հայտնի իրադարձությունները հաջորդ օրը շարունակություն ունեցան Երևանում, այն բանից հետո, երբ Սյունիքում գործի անցան իրավապահները: Պլանավորա՞ծ էր այդ հաջորդականությունը, թե՞ պլանավորած չէր այն, որ Սյունիքի ակցիային կհաջորդի իրավապահներին վարչապետի կոշտ արձագանքն ու որոշակի գործողությունները: Սյունիքում տեղի ունեցածը դիտարկվեց առավելապես արտաքին ռազմա-քաղաքական հանգամանքների համատեքստում, սակայն անգամ դրանց առկայության պարագայում, հարկ է դիտարկել նաև ներքաղաքական իրողություններն ու հաշվարկները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ:








































