Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Նո քոմենթ». ԱԺԲ-ում տեղյակ չեն՝ իրենք համագումար արե՞լ են, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ «Ազգային ժողովրդական բևեռը», որը մինչև այժմ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների միավորում էր, կդառնա կուսակցություն, ինչը նշանակում է, որ «Սասնա ծռեր» կուսակցության, Հայաստանի եվրոպական կուսակցության և այլ հասարակական ուժերի միավորման արդյունքում կստեղծվի մեկ կուսակցություն»: Կուսակցության հիմնադիր համագումարը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին:

Սակայն պարզվում է, որ Ազգային ժողովրդական բևեռի մասնակից ուժերից ոմանք տեղյակ չեն՝ արդյոք եղել է համագումար, թե ոչ, և ովքեր են դրան մասնակցել:

Մասնավորապես, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից, որը ևս բևեռի անդամ է, «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել՝ եղե՞լ է համագումարը, թե ոչ։

«Ճիշտն ասած, տեղյակ չեմ, ներկա չէի: Կա նախագիծ, որ Ազգային ժողովրդական բևեռը ստեղծում է մի կառույց, կուսակցություն, որ կարողանա ընտրությունների շեմի հետ կապված խոչընդոտ հաղթահարել։ Մենք՝ որպես Եվրոպական կուսակցություն, մասնակցում ենք ժողովրդավարական բևեռին, Սասնա ծռերը որոշել են գրանցել Ազգային ժողովրդական բևեռի խորհուրդը»,-ասաց նա:

Բևեռի անդամներից Արմենակ Կյուրեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է համագումարը, բայց այլ մանրամասներ չհաղորդեց։

«Սասնա ծռերից» Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ չի կարող պատասխանել՝ համագումար եղել է, թե ոչ:

Կարո Եղնուկյանը նույնպես տեղյակ չէր՝ տեղի ունեցե՞լ էր հիմնադիր  համագումարը, թե ոչ, քանի որ Հայաստանում չէ։

Ժիրայր Սեֆիլյանը չպատասխանեց զանգերին, իսկ երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշեց՝ «Նո քոմենթ: Ակտիվի հանդիպում է եղել, ես մի մասին եմ ներկա եղել։ Իսկ մնացածը՝ նո քոմենթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում