Monday, 22 06 2026
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար

Պարսից ծոցից Սև ծով. Սյունիքը թիրախավորելու մյուս պատճառը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլի 19-ին Հայաստան կատարած այցին: Այցի ընթացքում Երևանում տեղի է ունեցել քննարկում, որը կապված է եղել Պարսից ծոց Սև Ծով միջանցքի նախաձեռնության հետ: Իրանցի պաշտոնյան մասնակցել է Երևանում տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, որին հեռավար մասնակցել են նաև Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչները: Մոտ ապագայում նախատեսվում է միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, որը հավանաբար կլինի Բուլղարիայում: Այս տեղեկությունը մնացել է Հայաստանում ներքաղաքական կրքերի, մասնավորապես Սյունիքի շուրջ հայտնի զարգացումների աղմուկի տակ: Այն դեպքում, երբ այն ոչ միայն ինքնին գերկարևոր նշանակություն ունի ռեգիոնի և Հայաստանի համար, այլ գուցե նաև որոշակի բանալիներից մեկն է այն ամենի, ինչ ծավալում կամ սադրում են որոշ ուժեր Սյունիքի շուրջ:

Հայաստանում տեղի ունեցած քննարկման ֆոնին կա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն: Այդ քննարկման ֆոնին է ոչ միայն Հայաստանի վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք, այլ դրա ֆոնին տեղի է ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը Սյունիք, որի ընթացքում նա հանդիպել է Սյունիքի թե մարզային, թե համայնքային ղեկավարների հետ, քննարկել զարգացման հարցեր, Սյունիքի տնտեսական հեռանկարներին ամերիկյան օժանդակության խնդիրներ: Առերևույթ, այդ այցը քիչ է ասոցացվում Պարսից ծոց Սև ծով միջանցքի գաղափարին, որ 2016 թվականից առաջ է քաշում Թեհրանը: Իրականում սակայն, այստեղ կա թերևս մի նրբություն: Թեհրանն ի վերջո հիանալի է պատկերացնում, որ այդ միջանցքի մի օղակը՝ Վրաստանը, որդեգրել է եվրաատլանտյան ինտեգրացիայի կուրս և դա թերևս անշրջելի է, համենայն դեպս ներկայիս ռացիոնալ դիտարկումների համատեքստում: Պատկերացնելով դա, Թեհրանն այդուհանդերձ խոսում է միջանցքի մասին և քննարկում հարցեր ՆԱՏՕ անդամ Հունաստանի, ԵՄ անդամ Բուլղարիայի հետ: Սրանք նշանային հանգամանքներ են, որոնք հակասում են մեզանում ձևավորված որոշակի կարծրատիպերի: Չնայած ներկայումս միջուկային ծրագրով ԱՄՆ հետ լարվածությանը, Թեհրանն այդուհանդերձ՝ մի կողմից սկսել է բանակցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ և Վիեննայում օրերս տեղի է ունեցել  բանակցության երկրորդ փուլը, մյուս կողմից լայն համատեքստում Իրանը դիտարկում է ռեգիոնալ բազմազան այլընտրանքների հնարավորությունը, որպես ողջախոհ պետություն: Իսկ Պարսից ծոց Սև ծով միջանցքը Իրանի համար այլընտրանքային ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հանգամանք է՝ Արևմուտքի հետ հարաբերության կարգավորման հեռանկարի համատեքստում: Եվ այժմ փորձենք պատկերացնել, թե ինչ դեր է ստանում Սյունիքը այդ համապատկերում: Հետևաբար բարդ չէ նաև պատկերացնելը, որ Սյունիքում Հայաստանի ինքնիշխան կառավարումը թիրախային է ոչ միայն թուրքական Մեծ Թուրանի ռազմավարության տրամաբանության բերումով: Սյունիքում հայկական ինքնիշխան կառավարումը չի բխում նաև Ռուսաստանի ներկայիս ղեկավարության շահից ու պատկերացումներից: Իհարկե դրանից չի բխում Սյունիքը թուրքերին թողնելը, բայց չի բխում նաև թողնելը ինքնիշխան Հայաստանին, որի հետևանքով կարող է իսկապես ձևավորվել շահերի հետաքրքիր համադրությամբ գծվող այլընտրանքային ռեգիոնալ միջանցք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում