Կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը Ֆրանսիայում հավանական է՝ հասել է պիկին կամ շուտով կանցնի այն, հայտնել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը:
«Զատկական արձակուրդներից մեկ շաբաթ անց և լրացուցիչ սահմանափակումնե մտցնելուց մեկուկես շաբաթ անց արդյունքները նկատելի են… Ներկա պահին փոքր-ինչ նվազել է հոսպիտալացվող պացիենտների թիվը, քան նախորդ շաբաթ էր, նաև ավելի քիչ են վերակենդանացման բաժանմունք ընդունվող մարդիկ: Թվում է, որ մենք արդեն հասել ենք կամ հավանական է՝ մոտ ենք այն հաղթահարելուն»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ատտալը:








































