Saturday, 25 07 2026
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

Հին ուժերի վերադարձը բացառված է․ մենք իզուր ենք ընտրողին այդքան թերագնահատում և վիրավորում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բավականին սրված է ներքաղաքական իրավիճակը, քաղաքական օպոնենտների կողմից միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցվում, կողմերը շարունակում են պիտակավորել միմյանց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները կարող են պարզեցնել այս պղտոր վիճակը։

– Ես մասամբ եմ հետևում վերջին շրջանի զարգացումներին։ Կզուլալվի ներկայիս պղտոր վիճակը, թե ոչ՝ կախված է ընտրություններից։ Եթե ընտրությունները ընթանան այնպես, ինչպես ուզում են որոշակի քաղաքական ուժեր, հնարավոր է՝ բան չփոխվի։ Իմ կարծիքով՝ պետք է նոր ուժեր լինեն, հինը ընդհանրապես պետք է մերժվի, որոշակի նոր քաղաքական ուժեր պետք է գան պառլամենտ ու հաղթող ուժի հետ աշխատեն երկիրը շենացնելու հարցում։

– Դուք տեսնո՞ւմ եք նման նոր ուժեր։

– Իհարկե տեսնում եմ։ Այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո սկսվեց, աստիճանաբար բոլորս էլ տեսանք, որ ուղղակի իներցիայի ուժով գլորվեց-գլորվեց ու հանգեց իր բնական վախճանին։ Հիմա ժողովուրդը պետք է իր վճռական խոսքն ասի։ Չեմ կարծում, որ ժողովուրդը պետք է այս ամեն ինչը կուլ տա։

Պարոն Ղազարյան, Դուք խոսում եք նոր ուժերի մասին, շատերը դրան տալիս են երրորդ ուժ անվանումը, բայց մենք երբ նայում ենք քաղաքական դաշտին, տեսնում ենք, որ պայքարը ընթանալու է նախկինների՝ ի դեմս Քոչարյանի ու իր շուրջ համախմբվող ուժերի, և ներկա իշխանությունների միջև։ Այս երկուսին լուրջ այլընտրանք կարծես թե չկա, և մարդիկ մեծ ընտրության հնարավորություն չունեն։

– Գիտեք, դա ձեռք է տալիս և՛ նախկիններին, և՛ ներկա իշխանությանը, որ պայքարը գնա երկուսի միջև։ Ակնհայտ է, որ դա է նրանց ուզածը, որպեսզի ժողովուրդը ընտրի չարյաց փոքրագույնը։ Նախկինները հիմա ոչ մի լավ բան չեն առաջարկում ո՛չ Ղարաբաղի հարցում, ո՛չ Հայաստանի ապագայի հարցում։ Ոնց մեզ դարձրել են ինքնիշխանությունը կորցրած գուբերնիա, ուզում են այդպես էլ շարունակել։ Ոչ մի նոր բան չեն առաջարկում, և ոչ մի անվտանգության երաշխավարում չի տրվում։ Հետևաբար, ես կրկնում եմ, որ նոր ուժեր են պետք։ Նոր ուժեր կան, պարզապես նրանք պետք է կարողանան իրենց խոսքը հասցնել ժողովրդին, պետք է դրա ձևը գտնեն, քաղաքական բազմաթիվ խելացի տեխնոլոգիաներ կան ընտրություններից առաջ քո ձայնը ավելի ընկալելի, հասանելի դարձնելու ընտրողի համար։ Եվ նրանք, ովքեր ձգտում են ինչ-որ բան անել հայրենիքի համար, պետք է տաք ելույթներ ունենան, իրենց խոսքը տեղ հասցնեն ընտրողին, որպեսզի կարողանան տեղ զբաղեցնել խորհրդարանում։

Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նա Ռոբերտ Քոչարյանին ամբաստանյալից դարձրեց քաղաքական դերակատար։ Դուք տեսնո՞ւմ եք իշխանության մեղքը, որ այսօր Քոչարյանը ոչ թե բանտում է, այլ փորձում է մասնակցել ընտրություններին՝ արդարացված Մարտի 1-ի մեղադրանքից։

– Այդ հարցին ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը պատասխանի, բայց ես չեմ կարծում, որ ինքը մտածված այդ ամեն ինչն արեց։ Ուղղակի իրավիճակը իր տիրապետությունից դուրս եկավ հայտնի դեպքերից հետո, մեր պարտությունից հետո։ Իրավիճակը իր տիրապետության տակից դուրս եկավ ու դարձավ անկառավարելի։ Եվ դրա համար էլ ընտրություններ են նշանակված, որպեսզի ընտրողը ևս մեկ անգամ ասի, թե որ ուժը պետք է երկիրը ղեկավարի՝ հին ուժերը, թե նոր ուժերը, թե նոր մարդիկ, նոր խմբեր։

Անկախ զարգացումներից, Դուք հին ուժերի վերադարձը հավանական համարո՞ւմ եք։ Քոչարյանն ասում է, որ կրելու են։

– Բացարձակապես ոչ։ Ժողովուրդը հիշողություն ունի։ Մենք իզուր ենք ընտրողին այդքան թերագնահատում և վիրավորում։

Ռևանշի ձգտող ուժերի կողմից ընտրությունների ժամանակ բոյկոտի, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող գործողություններ կարո՞ղ են լինել։

– Ամեն ինչ կարելի է սպասել, այդ ուժերը ցույց տվեցին, որ ամեն ինչի ընդունակ են։ Ճիշտ է, նրանցից որոշ ուժեր առանձնացան, հայտարարեցին, որ մասնակցելու են ընտրություններին, բայց դեռ մնացել են որոշները, որոնցից կարելի է ամեն ինչ սպասել։ Բայց դրա համար գոյություն ունի իշխանություն, պետություն, իրավական համակարգ, և ինչքան էլ որ այն այսօր խաթարված է, բոլոր դեպքերում իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում