Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ են պահում

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել, այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ինձ են դիմել հանքավայրի աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժեք աշխատավարձ, և տեղեկացել են, որ արդյունահանման ծավալների նվազման պատճառով հնարավոր չէ, որ նախկին չափով աշխատավարձ ստանան։

Աշխատակիցներն ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երեկ նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը, ցավոք, չի լուծվել։

Այսօր կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեցին, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և, բնականաբար, վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։

Հասկանալով, իհարկե, հետպատերազմական փուլում առկա դժվարությունները՝ ակնկալում եմ իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։

Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց։

Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ», – նշել է պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում