Ամերիկացի միլիարդատեր Չարլզ Ուայլին, Սեմուել Ուայլիի ավագ եղբայրը, Porsche 911-ով վթարի է ենթարկվել և մահացել: Այս մասին տեղեկացնում է Forbes-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել Ասպեն քաղաքի մոտակայքում, որտեղ ապրում էր Ուայլին: Նրա Porsche 911-ը բախվել է Ford Freestyle-ի: Ուայլին տեղափոխվել է տեղական հիվանդանոց, որտեղ ստացված վնասվածքներից մահացել է: Բիզնեսմենը 77 տարեկան էր:
Չարլզ և Սեմուել Ուայլի եղբայրները ԱՄՆ-ում հիմնել են Michaels Stores, Sterling Software, Sterling Commerce Scottish Annuity & Life Holdings ընկերությունները:
«Եղբայրները միշտ աջակցել են ԱՄՆ հանրապետական կուսակցությանը»,- գրում է Forbes-ը:








































