Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա  նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:

«Ալիևը, ով երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր հասակակիցները կռվում էին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, զբոսնում է զինվորական համազգեստով ՝ ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան և հայ զինվորների մոմե մոդելները: Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել  ռազմագերիների եւ առևանգված քաղաքացիական անձանց, որոնցից մի քանիսին նա կարող էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- նշում է հոդվածագիրը:

Լրագրողը ընթերցողին հիշեցրել է, թե ինչպես էր կառուցվել Բաղդադում «Կադիսիայի թրեր» հաղթակամարը, որը խորհրդանշում էր Սադամ Հուսեյնի Իրաքի հաղթանակը իրանա-իրաքյան պատերազմում: Հաղթակամարը պատրաստված էր պողպատից, որը ստացվել էր զոհված իրանցի զինվորների սաղավարտներից և զենքից: Ռուբինը նշում է, որ այն ժամանակվա Հուսեյնի ելույթը քիչ էր տարբերվում Ալիևի ելույթից:

«Խիզախ իրաքցիները կատարել են լեգենդար սխրանքներ՝ ի պաշտպանություն իրենց հողի և սուրբ հավատքի: Մենք որոշել ենք, որ իրաքցիները կանցնեն իրենց ծածանվող դրոշի ներքո, որոնք պաշտպանված են իրենց սրերով, որոնք կտրել են ագրեսորների պարանոցը: Յուրաքանչյուր ոք, ով կայցելի ռազմավարների զբոսայգի, կտեսնի մեր բանակի ուժը, կտեսնի մեր կամքի ուժը և այն, թե որքան դժվար էր հաղթանակի հասնել»,- հիշեցնում է հոդվածագիրը Հուսեյնի խոսքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում