Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը

Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը

Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»📜 պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։

Լիտվացի հայտնի պոետ, դրամատուրգ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ պոեմը հանրության դատին է ներկայանում Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանի՝ հատուկ լիտվերեն հրատարակության համար գրված նախաբանով և Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի կողմից հեղինակած վերջաբանով։

Գրքում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատուն-թանգարանի կողմից տրամադրված Գրիգոր Նարեկացու և Պոեմի առանձին հատվածների պատկերով տասներկու մանրանկարներ՝ վերցված հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններից։

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ հրատարակության ամենամեծ առանձնահատկությունը գրքին կից աուդիոգիրքն է․ պոեմի գլուխներն ընթերցվում են լիտվացի երեք հայտնի դերասանների՝ Վլադաս Բագդոնասի, Վիտաուտաս Ռումշասի և Ալդոնա Բրոնիսլավա Դաուսիենեի կողմից, որն ուղեկցվում է հայկական միջնադարյան և հոգևոր երաժշտությամբ` յուրաքանչյուրն առանձին, յուրօրինակ աուդիո խմբագրմամբ, որի ընդհանուր տևողությունը 12 ժամ է։

Լիտվացի ընթերցողը հնարավորություն ունի գրքի աուդիոտարբերակն ունկնդրել ինչպես գրքում ներդրված սկավառակի, այնպես էլ՝ յուրաքանյուր գլխի վերջում տեղադրված հատուկ արագ արձագանքման՝ QR կոդի միջոցով։

Գրքի հավելվածում տեղ են գտել հայտնի լիտվացի գրող, թարգմանիչ Էդուարդաս Մեժելայտիսի և մեծ հայագետ, թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Մարիտե Կոնտրիմայտեի կողմից արված Նարեկացու թարգմանություններից հատվածներ։

Ապրիլի 15-ին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, «Մատյան ողբերգության» պոեմի բացառիկությունն ու համամարդկային արժեքը և հավելեց, որ 2015թ. Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն շնորհել է Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոս, որին կաթոլիկ եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում արժանացել են ընդամենը 36 մեծագույն սրբեր և աստվածաբաններ։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ 2018թ․ ապրիլին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, իսկ 2021թ. հունվարի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը այսուհետ նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Դեսպանը եզրափակեց, որ Գրիգոր Նարեկացին կարող է դառնալ մեկ այլ և շատ ամուր կամուրջ հայերի և լիտվացիների միջև․ ժողովուրդների, ովքեր փայփայում են իրենց պատմական և կրոնական ժառանգությունը:

Քանի որ Լիտվան առաջինն է աշխարհում 30 տարի առաջ ճանաչել Հայաստանի անկախությունը և Հայաստանն առաջինը Լիտվայի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դեսպան Մկրտչյանը նշեց, որ անհրաժեշտ էր բացառիկ ձեռնարկով նշել այդ տարեդարձները, և հայերի համար սուրբ մասունք համարվող գրքի հրատարակումը, որը նաև նման արժեք ունի կաթոլիկ աշխարհի համար այժմ, լավագույնս կարող է արտահայտել այդ տարեդարձի խորհրդանշական կարևորությունը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց լիտվական «Օդիլե» հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեին սուրբ գրքի տպագրության պատասխանատու գործը հանձն առնելու, ինչպես նաև լիտվացի կինոռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչյուսին և Աուդրիուս Ստոնիսին գրքի աուդիոտարբերակը ստեղծման աշխատանքները համակարգելու համար։

Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բալթյան թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Պետար Ռայիչին հրատարակությանն աջակցելու և ողջույնի խոսք տրամադրելու, ինչպես նաև Վիլնյուսի արքեպիսկոպոս և Լիտվայի եպիսկոպոսական համաժողովի նախագահ Գինտարաս Գրուշասին՝ ծրագրին սատարելու համար և հավելեց, որ սա Հայաստանի և Լիտվայի, Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու համագործակցության փայլուն օրինակ է:

Ներկայացնելով նախաձեռնության գլխավոր աջակիցներին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրքի այս, իրավամբ եզակի տարբերակը կյանքի չէր կոչվի առանց Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս, բժիշկ Կարապետ Բաբայանի և Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանի աջակցության։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նշեց, որ Սբ. Գրիգոր Նարեկացու իմաստության ուղերձները իր «Մատյան ողբերգության» պոեմում համընդհանուր են և հավերժ արդիական։ Դեսպանը հույս հայտնեց, որ լիտվացի ընթերցողը կվայելի այս գիրքը առաջին իսկ հպումից:

Միջոցառման ընթացքում իրենց խոսքով հանդես եկան Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ և Լիտվայում դիվանագիտական կորպուսի դեկան, արքեպիսկոպոս Պետար Ռայիչը, Վիլյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, Օդիլե հրատարակության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն, աուդիո գրքի համակարգող Գիեդրիուս Զուբավիչիուսը։

Միջոցառման ընթացքում հնչեցին լիտվերեն ընթերցումներից տարբեր կտորներ, ինչպես նաև «Մատյանի» առաջին գլխի հայերեն տարբերակը, որը նույնպես ներառվել է աուդիո գրքում։ Գրիքը հասանելի կլինի վաճառքում ս․թ․ մայիսի երկրորդ կեսին։

❗Տեղեկանք։ 1991թ․ օգոստոսի 14-ին ստորագրված փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրով՝ Լիտվան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանը դարձավ Լիտվայի անկախությունը ճանաչած 7-րդ երկիրը։ Ավելի ուշ, Լիտվան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որի հետ 1991թ․ նոյեմբերի 21-ին Հայաստանը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում