Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն արձագանքել է, վերահաստատել իր հայտարարությունը և նշել, որ այլ բան բարոյազուրկ ստախոսներից սպասել հնարավոր չէր։ Ո՞վ է ստում՝ Նիկոլ Փաշինյանը, թե Օնիկ Գասպարյանը։ Այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի հետ:









































