Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով.
1. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը :
/Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյան/:
2. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիը:
/Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյան/:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին