Sunday, 05 07 2026
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Երկրորդ և երրորդ նախագահները փոխվե՞լ են տեղերով

Վճռաբեկ դատարանի որոշումով, որով բավարարվել է դատախազության միջնորդությունը, կալանավորվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը: Հայտնի է նաև, որ նոր քրգործ է հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշով: Այս զարգացումները բավականին հետաքրքիր են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի կարճման, նրան մարտիմեկյան գործով պատասխանատվությունից ազատելու գործընթացի ֆոնին: Իհարկե, զուտ հարաբերական, պայմանական՝ քանի որ չկա այլ պնդման որևէ փաստական հիմք, այդուհանդերձ կա տպավորություն, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փոխվում են տեղերով, և Սերժ Սարգսյանն է դառնում նոր քաղաքական իրողության «թիվ մեկ» մեղադրյալ, կամ «գլխավոր մեղադրյալ»: Համենայնդեպս, տեղի է ունենում այդ առումով ուշագրավ տրանսֆորմացիա, որը իր հերթին կարող է ազդեցություն ունենալ թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ նաև նախկին համակարգի ներքին շրջանակում, որտեղ արդեն մի քանի ամիս ծավալվում է բավականին համառ պայքար «գլխավոր հրամանատարի», այլ կերպ ասած՝ այդ համակարգը կառավարողի կարգավիճակի համար: Այդպիսով ստացվում է հակասական պատկեր:

Առերևույթ, ներքաղաքական իմաստով, Ռոբերտ Քոչարյանն ազատվում է պատասխանատվությունից և ձեռնամուխ լինում ընդդիմադիր բևեռ ձևավորելու գործին կամ, ավելի շուտ, դրան ձեռնամուխ լինում, կարծես թե, քրեական գործերից ազատ, համենայնդեպս գործընթացի տրամաբանությունից ելնելով, իսկ Սերժ Սարգսյանը հայտնվում է այդ գործերի ճնշման տակ, ըստ այդմ՝ կարծես թե ձևավորվում է նրան կաշկանդող միջավայր: Մյուս կողմից, հակասականությունն ունի նաև հակառակ բնույթ, որը ծավալվում է նախկին կառավարող համակարգի ներքին շրջանակում: Այդ շրջանակը կարող ենք համարել Հայաստանում ներքաղաքական «մեդալի» հակառակ երես: Այստեղ պատկերը հնարավոր է՝ փոքր-ինչ այլ է: Համակարգը, թերևս, ավելի շատ ընդունում է նրանց, ովքեր «հետապնդվում» են, այսինքն՝ հեղափոխական իշխանության «զոհ» են: Դա ցրում է կասկածները, թե գործարքի մեջ են հեղափոխության հետ, որի հետևանքով բավականին մեծ այդ համակարգը զրկվել է պետական և հանրային ռեսուրսի աղբյուրները տնօրինելու հնարավորությունից: Եթե մինչև հիմա «զոհ» դիտվում էր Ռոբերտ Քոչարյանը, ապա այժմ այդպիսին կարող է դիտվել Սերժ Սարգսյանը:

Այդ հանգամանքը կարող է բավականին երկիմաստ տպավորություն թողնել նախկին կառավարող համակարգը ներկայացնող շրջանակի տասնյակ, անգամ հարյուրհազարավոր համակիրների և շահառուների մոտ, տարբեր ֆունկցիոներների մոտ, որոնք պետք է կողմնորոշվեն առաջիկա արտահերթ ընտրական գործընթացում այս կամ այն դիրքում լինելու, այս կամ այն մեխանիզմի շրջանակում աշխատելու հարցում: Օրինակ՝ լինել «խրամատում» Սերժ Սարգսյանի հետ «մինչև վերջ», թե՞ այդուհանդերձ «դուրս գալ խրամատից» Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ դա էական հանգամանք է, վճռորոշ հանգամանք, որովհետև այդ շերտի կողմնորոշումից է կախված լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի քաղաքական որևէ մտադրության կամ հեռանկարի հաջողության հավանականությունը, աստիճանը: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հետհեղափոխական շրջանում երբեմն բացահայտ, նաև տողատակերով, նախկին կառավարող համակարգը իր ազդեցության տակ վերցնելու համար կիրառում էր Սերժ Սարգսյանի հանդեպ կասկածներ սնուցելու, ներշնչելու տեխնոլոգիան: Պետք չէ բացառել, որ այժմ արդեն կասկածներ առաջանան Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, թե ինչու և ինչպես է ստացվում, որ նա ազատվում է քրեական «մամլիչից», իսկ Սարգսյանն ավելի ուժեղ զգում այն: Այդ մտորումները իրենց ազդեցությունը կթողնեն նախկին կառավարող համակարգը ներկայացնող շրջանակի նախընտրական վարքագծի վրա՝ անկախ ձևաչափերից, որով համակարգը կմասնակցի գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում