Ըստ «Կիոդո» գործակալության, Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել «Ֆուկուսիմա -1» վթարային ատոմակայանի ռեակտորները սառեցնելու համար օգտագործվող ջուրը արտանետել օվկիանոս: Նշվում է, որ դա կկատարվի 2023 թվականին՝ մանրակրկիտ մաքրումից հետո:
Այս պահին այս ջուրը պահվում է ատոմակայանի տարածքում գտնվող ջրամբարներում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին «Ֆուկուսիմա -1» ատոմակայանում տեղի ունեցավ խոշոր վթար, որն առաջացել էր Ռիխտերի սանդղակով 9,0 բալ ուժգնությամբ երկրաշարժի և ցունամիի պատճառով:







































