Բելառուսի տեղեկատվության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնելու երկրում Euronews հեռուստաալիքի հեռարձակումը: Այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռուստաընկերությունը փակվել է այն բանի համար, որ հանրապետության տարածքում նախկինում տրված հեռարձակման թույլտվության ժամկետը լրացել է:
Տեղեկատվության նախարարությունը նաև հաղորդել է, որ Բելառուսում երկուշաբթիից` ապրիլի 12-ից, եթեր կհեռարձակվի ռուսական արտադրության «Հաղթանակ» հեռուստածրագիր՝ Հայրենական մեծ պատերազմի, մասին: Նախարարությունը նշել է, որ «ռազմահայրենասիրական կողմնորոշման նոր ծրագիրը կարող է արժանի արձագանք գտնել հանդիսատեսի և, առաջին հերթին, Հայրենական մեծ պատերազմի վետերանների սրտերում և հոգիներում:









































