Լիբիայի ապստամբների Ազգային անցումային խորհուրդը մշակել է երկրում իրավիճակը կարգավորելու ծրագիր: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ծրագրի համաձայն՝ Ազգային անցումային խորհուրդը մտադիր է պահպանել Լիբիայի պետական նախկին համակարգի ենթակառուցվածքները, որպեսզի «թույլ չտա այնպիսի քաոս, ինչպիսին տեղի ունեցավ Իրաքում Սադամ Հուսեյնից հետո»:
Լիբիացի ապստամբերը մտադիր են ստեղծել հատուկ ջոկատներ, որոնք Տրիպոլին գրավելուց հետո կապահովեն քաղաքի անվտանգությունը:









































