Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած դրամավարկային ամփոփագրի տվյալների՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտասահմանյան զուտ մասնավոր տրանսֆերտները (ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների զուտ ներհոսքը) 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 493 մլն 206 հազար ԱՄՆ դոլար:
Այս ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 26.5 %-ով:
Ընդ որում, այդ տրանսֆերտների 87.2%-ը ստացվել է ՌԴ-ից:









































