Երևան քաղաքի փողոցների բեռնաթափման հետ կապված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հաստատվել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի միջմարզային երթուղիների ուղեգծերը և Երևանի վարչական տարածքում կանգառները: Այս մասին ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ սահմանվել են 56 կիսաճեպընթաց և ճեպընթաց միկրոավտոբուսների երթուղիները:









































