Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Զինվորական նոր վերնախավը Էրդողանին կպարգևի՞ հաղթանակի դափնիներ

Հուլիսի 29-ին Թուրքիայի բարձրագույն զինվորական ղեկավարությունը հրաժարական ներկայացրեց: Ամեն ինչ սկսվեց Թուրքիայի նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաների հանդիպումից: Ծանր մթնոլորտում անցած այդ հանդիպումից հետո Քոշաները հրաժարականի զեկուցագիր ներկայացրեց: Ապա նրան հետևեցին ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատարները:

Օգոստոսի 4-ին՝ քառօրյա քննարկումներից հետո, Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում թափուր պաշտոններում կատարվեցին նոր նշանակումներ: Գլխավոր շտաբի պետ նշանակվեց Նեջդեթ Օզելը՝ միակ բարձրագույն զինվորական պաշտոնյան (Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար), որը Քոշաների հետ հրաժարական չէր ներկայացրել: Խորհրդի նիստում նշանակվեցին նոր հրամանատարներ մյուս կարևոր պաշտոններում ևս, ինչպես նաև շնորհվեցին կոչումներ:

Կարելի է արձանագրել, որ Թուրքիայում օգոստոսի 4-ին ձևավորվեց վարչապետ Էրդողանին հնազանդ նոր զինվորական վերնախավ: Ըստ ամենայնի, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին այս ձեռքբերումը կազմում է զինված ուժերը բարեփոխելուն և երկրի քաղաքական կյանքում նրա դերը նվազեցնելուն ուղղված գործողությունների հերթական կարևոր օղակը: Միաժամանակ նշված նշանակումները կարող են դառնալ վերջին խոշոր այն վերադասավորումը, որը թուրքական բանակի ղեկավարությանը կդնի քաղաքական իշխանության լիակատար ենթակայության տակ:

Զինված ուժերում կատարվող կադրային այս մեծ փոփոխություններն, իհարկե, կազմում են Թուրքիայի իշխող կուսակցության՝ բանակի «մաքրմանն» ուղղված ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչը: Սակայն չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ երկրի ղեկավարությունն այդ քայլին գնում է լրջագույն արտաքին մարտահրավերների ու հնարավորությունների մի փուլում, որտեղ էական դեր կարող է վերապահվել թուրքական բանակին: Խոսքը երկրի հարավում ու, հատկապես, սիրիական «ճակատում» շարունակ ահագնացող իրավիճակի մասին է:

Վերջին շաբաթներին անընդհատ եռում են սիրիական ու քրդական թնջուկները: Դրա հետ մեկտեղ իրան-քրդական ու թուրք-քրդական զինված բախումները տարածաշրջանում առավել խճճված իրավիճակ են ստեղծում: Իսկ Սիրիայում հարաճուն կերպով սաստկացող ներքաղաքական ճգնաժամը խոստանում է այս արաբական երկիրն արտաքին միջամտության թիրախ դարձնել: Ըստ ամենայնի, այս օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած Սիրիայի հարցով քննարկումները ընդամենը նախակարապետն էին այն զարգացումների, որոնք առաջիկա ամիսներին սպասվում են այս «ճակատում»: Առաջին հերթին Ռուսաստանի սկզբունքային միջամտության շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս անգամ սահմանափակվեց հայտարարության, այլ ոչ թե բանաձևի ընդունմամբ, ինչպես պնդում էր խորհրդի անդամ երկրների մեծամասնությունը: Սակայն մեծ է հավանականությունը, որ մի կողմից Ասադի վարչակարգի դիմադրական պաշարի հետզհետե փոշիացումը, իսկ մյուս կողմից՝ Սիրիայի ներքին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արևմտյան տերությունների և Թուրքիայի սկզբունքային պահանջներն ու միակողմանի գործողությունների դիմելու վտանգը կստիպեն Ռուսաստանին հետ կանգնել Սիրիային աջակցելու իր դիրքորոշումից:

Անկախ Անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումներից՝ ակնհայտ է, որ Թուրքիան հստակ ծրագրեր ունի Սիրիայի ապագայի հարցում: Վերջինս ենթադրում է Արևմուտքի աջակցությամբ նախագահ Ասադի վարչակարգի տապալում ու Սիրիայի արտաքին ռազմավարական դոկտրինի փոփոխություն: Նոր սիրիական վարչախումբը, որն անկախ Արևմուտքի աջակցության չափից, իշխանության կարող է գալ միայն թուրքական բանակի գործուն միջամտությամբ, ստիպված է լինելու հաշվի նստել իր հզոր հարևանի՝ Թուրքիայի սիրիական գործերին միջամտելու հեռանկարի հետ: Վերջինս կցուցանի իրանասիրիական դաշինքի վախճանն ու Մերձավոր Արևելքում Իրանի դերի կտրուկ նվազումը: Իսկ Սիրիայի՝ Թուրքիայի արբանյակ երկրի կարգավիճակը միաժամանակ լավագույնս կամրապնդի Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում: Այն նոր հենման կետ ստեղծելով թուրք-իսրայելական, թուրք-լիբանանյան և թուրք-իրաքյան հարաբերություններում, հանդես կգա նեոօսմանիզմի «խաղաղարար» դոկտրինի առավել արմատական դիրքերից՝ հետևողական պաշտպանելով նաև իսլամական համերաշխության գաղափարը:

Նշված նախագիծն, անշուշտ, իր նպատակին կարող է ծառայել, եթե թուրքական ծրագրային այդ հաջողությունների դափնիները Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կրի միայնակ՝ առանց թուրքական հասարակությունում մշտապես առաջին պլանում եղած բանակի: Ուստի այս օրերին Թուրքիայի բարձրագույն զինվորական ղեկավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպատակ ունեին արագացված կարգով բանակը նախապատրաստել նոր ռազմական գործողություններին, ընդ որում այնպիսի լույսի ներքո, որտեղ ենթադրյալ հաջողությունները կթմբկահարվեն իբրև զուտ Էրդողանի կառավարության արտաքին քաղաքական ուղեգծի հաջողություններ: Ըստ էության, Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության, ճարտարապետները նրա ապագան տեսնում են քաղաքական իշխանությունից բանակի բացառապես ենթակա կարգավիճակում:

Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում