Հնդկաստանի Սուրյապետ քաղաքում, կաբադդիի ազգային առաջնության բացման արարողության ժամանակ (ազգային խաղ, որը միավորում է պիտակավորման և ըմբշամարտի տարրերը – խմբ.), փլուզվել է փայտե տրիբունան՝ հանդիսատեսի հետ միասին:
Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ վիրավորվել է շուրջ 100 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Նախնական տվյալների համաձայն՝ տրիբունայում եղել է 1.5 հազար մարդ, ինչը շատ ավելին է, քան հանդիսատեսի թույլատրելի քանակը: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: