Գամալեայի անվան կենտրոնում սկսել են փորձարկել «Sputnik V» պատվաստանյութը՝ քթի կաթիլների տեսքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին:
Գինցբուրգը փորձարկման մեկնարկի մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ավելացման և բնակչության պատվաստումների առաջընթացի վերաբերյալ հանդիպման ժամանակ, որը երկուշաբթի՝ մարտի 22-ին, նախագահում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ գիտնականի՝ հետազոտության այս փուլում արդեն բացահայտվել է քթի կաթիլների տեսքով պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների բացակայությունը:
Ըստ Գյունցբուրգի՝ Ռուսաստանի մանուկ բնակչությունը բաժանվելու է խմբերի, առաջին շարքում կլինեն 12-17 տարեկան դեռահասներ: Հաջորդը կլինեն մինչև 8 տարեկան երեխաները:
«Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ մանկաբույժների հետ», – ասել է նա:
Հնարավոր է նաև 3-ից 4 տարեկան փոքր երեխաների պատվաստում նույնպես: