Բուլղարիայի իշխանությունները որոշել են վտարել երկու ռուս դիվանագետների «լրտեսական սկանդալի» պատճառով, հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:
Գրությունն արդեն փոխանցվել է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային:
Բուլղարիայի գլխավոր դատախազությունը նախկինում հետաքննություն էր սկսել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի խումբ անձանց նկատմամբ: Քննության ընթացքում պարզվել է, որ երկու ռուսներ իրականացնում են չկարգավորված հետախուզական գործողություններ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ կասկածյալները, համաձայն Վիեննայի կոնվենցիայի, վայելում են դիվանագիտական անձեռնմխելիություն:
Այս կապակցությամբ գլխավոր դատախազ Իվան Գեշևը մարտի 22-ին պաշտոնապես փոխանցել է այս տեղեկատվությունը Արտաքին գործերի նախարարությանը: