Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել 10 խորհրդարանականների, գիտնականների, քաղաքական գործիչների և ԵՄ չորս իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի ներքին գործերին միջամտելու համար: Այս մասին ասված է ՉԺՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների ցուցակում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռեյնհարդ Բուտիկոֆերը, Մայքլ Գալերը, Ռաֆայել Գլյուքսմանը, Իլհան Կուչյուկը, Միրիամ Լեքսմանը, ինչպես նաև Հոլանդիայի խորհրդարանական Սյորդ Սյորձման, Բելգիայի խորհրդարանի անդամ Սամուել Կոգոլատին, Լիտվայի խորհրդարանի անդամ Դովիլե Շաքալենեն, գերմանացի գիտնական Ադրիեն Ցենցը, գերմանացի գիտնական Բյորն Երդենը:
Որոշումն ընդունվել է ի պատասխան Սինցզյանում մարդու իրավունքների ենթադրյալ խնդրի հետ կապված՝ ՉԺՀ-ի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառմանը:
Բացի այդ, ՉԺՀ արտգործնախարարությունը ԵՄ-ից պահանջել է դադարեցնել միջամտությունը ինքնավար մարզի ներքին գործերին և վերջ տալ մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտների քաղաքականությանը: Հակառակ դեպքում վարչությունը սպառնում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: