Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ինչ անել՝ Հայաստանը «մուրճի ու սալի» արանքում չթողնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այց է կատարում Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ: Բլինքենի այցի առանցքային թեմաներից մեկն անշուշտ լինելու է Ռուսաստանի հետ փոխհարաբերության խնդիրը:

Արևմուտք-ՌԴ աշխարհաքաղաքական դիմակայությունը սրվում է, ինչն իհարկե մարտահրավեր է Հայաստանի համար: Ավելին, Հայաստանը գործնականում 2010-11 թվականներից սկսած՝ տարբեր ուժգնությամբ զգում է այդ ազդեցությունը ռեգիոնալ անվտանգության համակարգի, ռեգիոնալ կայունության երերման տեսքով, ինչի գագաթնակետը դարձավ նաև Արցախի դեմ պատերազմը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանին այստեղ պետք են ոչ միայն իրողությունների ախտորոշում, ճշգրիտ գնահատում և արձանագրումներ, այլ նաև լուծումներ:

Ինչ անել, որպեսզի Հայաստանն առավելագույնս անվտանգ ու անկորուստ լինի Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ուժգնացման պարագայում: Տեսականում հնարավոր է անվրեպ թվարկել անելիքները՝ Հայաստանը պետք է լինի ուժեղ, ինքնիշխան, պետք է լինի անկախ քաղաքականություն վարող և պետք է ապավինի այլընտրանքների ձևավորմանը՝ չունենալով կախվածություն մեկ կետից: Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է, սակայն բարդությունները սկսում են, երբ պետք է ձեռնամուխ լինել այդ պարզ թվացողը իրագործելուն:

Տվյալ պարագայում Ռուսաստանն անշուշտ ձեռքերը ծալած չի նստելու և հետևի, թե ինչպես է Հայաստանը հավասարազոր հարաբերություն կառուցում նաև Արևմուտքի հետ կամ նույնիսկ որևէ այլ կենտրոնի կամ ուժի հետ, որը թույլ կտա թուլացնել միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Ի վերջո, ակնհայտ է ՌԴ աշխարհաքաղաքական նահանջը, և այդ իմաստով ներկայումս մնացել է թերևս երկու կետ, որտեղ Ռուսաստանն ունի թերևս անկասկածելի ազդեցություն, կամ գոնե առայժմ մնացել է երկու կետ՝ Բելառուս և Հայաստան: Ռուսաստանը խաղում է այլ տեղերում էլ, սակայն այս երկու կետում է, որ նրա ներկայությունը և ազդեցությունը դեռևս չի հարուցում կասկած:

Հետևաբար կասկած չկա, որ դիմակայության սրացումը բերելու է նրան, որ Ռուսաստանը փորձելու է ամրացնել իր անկասկած ներկայությունը այդ կետերում: Սա նշանակելու է, օրինակ, Հայաստանի հանդեպ նոր պահանջներ և սուբյեկտությունը թուլացնելու, չեզոքացնելու նպատակներ: Իսկ դա էլ ավելի է բարդացնելու այլ ուղղություններով Հայաստանի աշխատանքի, այլընտրանքների ձևավորման, մեր անվտանգային միջավայրի բազմազանությունն ու բազմաշերտությունը վերականգնելու հնարավորությունը: Ահա այստեղ են անհրաժեշտ լուծումները. մի կողմից՝ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերության արդյունավետությունն ու իհարկե բարձրացնել դրա աստիճանը, մյուս կողմից՝ իհարկե, դա չանել Հայաստանի սուբյեկտության, հետևաբար մնացյալ այլ, այդ թվում՝ արևմտյան ուղղությամբ աշխատանքի արդյունավետության կամ դրա աստիճանը բարձրացնելու հնարավորության հաշվին:

Այդ հարցերը պետք է դեռ վաղուց, տարիներ ի վեր լինեին Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսի առանցքային թեմաներից մեկը: Դրանք կենսական են առավել ևս ներկայումս, ըստ այդմ՝ պետք է դառնան նախընտրական օրակարգի մաս: Հակառակ պարագայում Հայաստանի ներքին կյանքում հանգուցալուծումները Հայաստանի համար չեն լինելու արդյունավետ, որովհետև իրավիճակը մշտապես թելադրվելու է արտաքին միջավայրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում