Ճապոնիայում գրանցվել է մորից նորածին երեխային կորոնավիրուսի հավանական փոխանցման առաջին դեպքը, հաղորդում է NHK-ն:
Ճապոնիայի մանկաբուժական ասոցիացիայի հետազոտողների հաղորդմամբ, երեխայի մոտ վարակ է ախտորոշվել ծնվելուց անմիջապես հետո՝ PCR թեստի միջոցով, այլ առողջական խնդիրներ նա չի ունեցել:
Ուսումնասիրության ընթացքում տեղեկատվություն է ստացվել Ճապոնիայի 1124 բժշկական հաստատությունից, որից 31 հիվանդանոցներում անցած տարվա օգոստոսի վերջին 52 երեխա է ծնվել կորոնավիրուս ունեցող մայրերից:
Արդյունքում, միայն մեկ նորածնի մոտ է կորոնավիրուսի թեստը դրական եղել: