Իրանը սպառնում է հարձակվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Ֆորտ Մաքնեյրի ռազմաբազայի վրա: Associated Press-ը, հղում անելով հետախուզության ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսած խոսակցություններից հայտնի է դարձել բազայի և բանակի շտաբի պետի տեղակալի վրա հնարավոր հարձակման նախապատրաստման մասին:
Ըստ Ազգային անվտանգության գործակալության, «USS Cole էսկադրոնային ականակրի ոճի» գրոհները քննարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, ինչը ենթադրում է մահապարտների օգտագործում՝ ինչպես 2000թ.-ի հոկտեմբերին ամերիկյան ռազմանավի պայթեցման ժամանակ: