Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Գյումրիում 3500 անօթևան ընտանիքներ պետությունից փոխհատուցում չեն ստանա

Գյումրիում այս տարի բնակարաններ կստանան 1756 անօթևան ընտանիքներ, 2010-ին բնակարան էին ստացել 1050-ը: Հաշվառված ընտանիքների ցուցակում դեռ կմնան 1400 ընտանիքներ:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեղեկացրեց, որ գյուղական համայնքներում բնակարանով ապահովելու ծրագիրը սկսվելու է 2012 թ.-ին՝ բացառությամբ Ախուրյան համայնքի: Շիրակի գյուղական համայնքներում անօթևան է համարվում 574 ընտանիք, որոնցից 182-ը Ախուրյանում են, 282-ը՝ տասը և ավելի անօթևան ընտանիք ունեցող տասնմեկ համայնքներում, 110-ը՝ տասից պակաս անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում։

Հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվում են 2 ուղղությամբ՝ բնակարանային շինարարության ծրագիր է իրականացվելու Ախուրյանում և մարզի՝ 10 և ավելի անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում, իսկ 10-ից պակաս անօթևան ընտանիքներ ունեցող համայնքներում տրամադրվում են բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)։

Վ. Թումասյանը նշեց, որ կան 150 անօթևան ընտանիքներ, որոնք հաշվառված չեն ցուցակներում և այդ ընտանիքները ենթակա չեն կառավարության կողմից փոխհատուցման, որովհետև կառավարության N432 որոշմամբ մինչև 2008 թ. նոյեմբերի 1-ը հաշվառված ընտանիքներն են միայն փոխհատուցվելու. «Մարդիկ կան, ովքեր երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել, բայց չեն հասցրել մինչև սահմանված ժամկետը հաշվառվել. բացակա են եղել, վեճեր են եղել, փաստաթղթերը չեն հասցրել հանձնել, և, ըստ էության, դուրս են մնացել փոխհատուցման ծրագրից»: ՀԿ նախագահը նշեց, որ նրանց խնդրին կառավարությունը հնարավոր է անդրադառնա բնակարանաշինության ծրագրի ավարտից հետո:

Ախուրյանում սկսվել է 3 բազմաբնակարան շենքի կառուցումը, որոնք շահագործման կհանձնվեն 2012 թ.-ին, իսկ Գյումրիում բնակարանաշինությունը կավարտվի մինչև տարեվերջ: Վ. Թումասյանի խոսքով, Գյումրիում 1400 հաշվառվածներ դեռևս կմնան, բայց դրանցից մոտ 400-ը փաստաթղթեր չեն հանձնել: Այսինքն՝ այդ մարդիկ կամ չկան, կամ վախենում են փաստաթղթերը հանձնել (խնդիրներ ունեն), կամ ընտանիքներում բնակարանի ապագա պատկանելության մասին անհամաձայնություններ կան, և ընդհանուր որոշման չեն գալիս:

Վ. Թումասյանը հայտնեց նաև, որ Գյումրիում կան նաև տնակներում ապրող 3500 անօթևան ընտանիքներ, որոնք պետության կողմից ենթակա չեն փոխհատուցման: Այսինքն՝ կամ այլ բնակավայրերից են եկել Գյումրի, տնակ են ձեռք բերել և ապրում են, կամ ընտանիքները կիսվել են, կամ բնակարանը ստացել ու վաճառել են, կամ ԲԳՎ-ներ ձեռք են բերել, որոնց գումարը փոքր է եղել ու չեն կարողացել բնակարան գնել, բայց հազար ու մի կարիքից դրդված բանկերի հետ համաձայնության են գնացել ու գումարը վերցրել կոռուպցիոն ճանապարհներով:

«Ընդ որում, գյուղական բնակավայրերում սեփական տուն կորցրածներին փոխհատուցում են, իսկ Գյումրիում միայն բազմաբնակարան շենքերի դեպքում են փոխհատուցում տրամադրում, սեփական տուն կոցրածներին չեն փոխհատուցում: Սա բացարձակ անհեթեթություն է: Մարդը տուն է կորցրել: Ի՞նչ տարբերություն՝ սեփական տուն, թե շենք»,- ասաց Վ. Թումասյանը:

Նրա կարծիքով, ԲԳՎ-ները խթանում են արտագաղթը. ընտանիքը ստանում է գումարը, բնակարան չի գնում, արտագաղթում է, հետագայում գալիս ու տնակներում են բնակվում:

1988 թ. երկրաշարժից հետո Շիրակում տարբեր աղբյուրների միջոցով են բնակարաններ բաշխվել: Ընդհանուր առմամբ մոտ 19,000 բնակարան է բաշխվել միայն Գյումրիում:

«Եթե կոռուպցիան չլիներ, բնակարան տրվեր այն մարդկանց, ովքեր իրոք կորցրել էին բնակարանը, այսօր առնվազն 1500-2000 բնակարանի կարիք պակաս կունենայինք: Եթե 20 տարի առաջ 1 ընտանիք է եղել, այսօր այն բաժանվել է՝ եղբայրներն առանձնացել են, հարս ու կեսուր բաժանվել են: Հիմա այդ ընտանիքների ներսում պատերազմ է՝ տարբեր տեղեր են ապրում, բայց 1 բնակարան պետք է ստանան: Եթե բնակարանների հարցը վաղուց լուծվեր, այժմ խնդիրներն անհամեմատ ավելի քիչ կլինեին, ու արտագաղթն էլ քիչ կլիներ»,- նշեց Վ.Թումասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում