Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Իտալահայ քանդակագործի առաջին ցուցահանդեսը Երևանում է

Իտալահայ քանդակագործ Սևակ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Մոնոտիպեր» ցուցահանդեսի մասին, նշեց, որ այն մի յուրահատուկ ոճ է ներկայացնելու հասարակությանը: Ցուցահանդեսը ներկայացվելու է «Բյուրոկրատ» գրախանութում:

Սևակ Գրիգորյանի խոսքով՝ ներկայացվելու են մի օրինակից տպվող աշխատանքներ, որոնք իրենց հերթին մի տեսակ գրառումներ են ավելի մեծ աշխատանքի համար. «Չնայած յուրաքանչյուր աշխատանք ավարտուն է, բայց կան թեմաներ, որոնք զարգացման հեռանկարներ ունեն»: Քանդակագործը նաև նշեց, որ ցուցահանդեսին նաև ներկայացված են հետևյալ շարքերը. «Երեխաներ շարքը, որտեղ երեխաներն անցնում են Եղեռնի ճանապարհով և բացահայտում Եղեռնի թեման, կենդանիների շարքը, որը մեծ դինամիկա ունի, և սրբերի շարքը»:

Ցուցահանդեսը տևելու է օգոստոսի 8-ից 30-ը: Սա Սևակ Գրիգորյանի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում, իսկ մինչ այդ քանդակագործը երկու այլ թեմաներով ցուցահանդեսներ ունեցել է Հռոմում:

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Արմինե Շահբազյանը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշեց, որ իրենց նպատակն է ցուցադրել երիտասարդ արվեստագետներին և հատկապես հնարավորություն տալ նրանց, ովքեր դժվարություններ են ունենում ցուցադրման հարցում: Գրախանութը 8 ամիս աշխատում է այս ուղղությամբ:

Հարցին, թե որքանո՞վ է արվեստը քաղաքականացված` Սևակ Գրիգորյանը պատասխանեց, որ քաղաքականությունը, ի տարբերություն արվեստի, այնքան էլ մաքուր դաշտ չէ: Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մեծահարուստ ոչ թե պետք է խանգարի արվեստագետին, այլ իր հնարավորության չափով օգնի. «Եվ երբ ամեն տեղ գրում են վատ արվեստ, վատ մշակույթ, դա անպայման ազդելու է ժողովրդի հոգեբանության վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում