Sunday, 02 06 2024
Հայաստանը վարում է մակույկային քաղաքականություն
10:24
Չինաստանը հաղթել է Անակլիայի նավահանգստի կառուցման մրցույթը
Դուք սահմանադրությունը կոշիկի «տրյապկայի» տեղ օգտագործողներ եք. ուզում եք մեզ փրկե՞լ
Չինաստանը զինված ռոբոտ շուն է ստեղծել
Գալստանյանը կեղծիք է տարածում. ես այլ երկրի քաղաքացի չեմ
09:45
Հնդկաստանը 4մլրդ դոլարի ապրանք է արտահանել Ռուսաստան
09:30
Իլոն Մասկի xAI-ը 6 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել
09:15
Իսպանիան Ուկրաինային 1.1 մլրդ եվրոյի զենք կփոխանցի
Ինչ են ասել Պուտինն ու Միշուստինը Նիկոլ Փաշինյանին
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 20 անձ բերման է ենթարկվել որպես մեղադրյալ
Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
23:35
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալավերդու թիվ 2 և 10 դպրոցներ
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
ԱՄՆ-ն ամեն ինչ ներում է Ուկրաինային․ Լավրով
Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին
Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին, որտեղ մեր հաղթանակը կկնքվի. Գայստանյան
Ռուսական կայսրությունը պետք է մեռնի և մենք լինենք նրա գերեզմանափորը. պետք է բլոկ ստեղծել
Փողոցի պայքարն օրհնած Վեհափառն ինքը պետք է եկեղեցին տանի ռեֆորմների
Լրագրողի հարցը հաճախ քաղաքական մանիֆեստ է. ֆինանսավորումը թափանցիկության կարիք ունի
Բելգորոդի շրջանում երկու ԱԹՍ են խոցել
ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած
Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետը ներկայացրել է մանրամասներ
«Հուդայի համբույր»՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից
Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել աշխարհահռչակ MIT համալսարանի ավարտական հանդիսությանը
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
«Օրրան»-ում ավանդական տոնակատարությամբ նշեցին հունիսի 1-ը. երեխաներին հյուրընկալվել էր Նազիկ Ավդալյանը
Պաղպաղակներ՝ ոստիկաններից. Հունիսի 1–ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել

Հեղափոխության շոգեքարշը գոլորշի արձակելով դանդաղ առաջ է գնում, հաջորդ քայլը՝ «մաքրել» փողոցները

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը  իր տարածած հայտարարության մեջ վերահաստատել  է՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Գասպարյանը  նաև ընդգծել է, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Իր ծառայությունը հայրենիքին  Գասպարյանը շարունակելու է այլ կարգավիճակով։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ զինվորականների հետ առաջացած խնդիրը հետևանք է երկրում առկա քաղաքական, բարոյական ճգնաժամի: «Չեմ ասում՝ տնտեսական, ֆինանսական… սա հետևանք էր երկրում առկա քաղաքական ու բարոյական ճգնաժամերի։ Այդ ճգնաժամը վերացնելու համար անհրաժեշտ է  վերացնել քաղաքական ու բարոյական ճգնաժամը։ Դեմոկրատական, պարտված, քաղաքականապես սնանկ իշխանական համակարգ ունեցող  երկրում անհրաժեշտ է շատ արագ, ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել իշխանափոխություն։ Ես չեմ ասում՝ Ազգային ժողովի ընտրություն, օրենք ընտրությունների մասին, օրենք Սահմանադրության բարեփոխման մասին, ես ասում եմ՝ իշխանափոխություն։ Սնանկացած, պարտված, ջախջախված իշխանությունը պետք է կազմակերպի իր հեռացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ այդ դեպքում արդեն կարելի է խոսել բարձրաստիճան զինվորականների, սպառազինության, արտաքին հարաբերությունների մասին. «Ինչպես նաև՝ տնտեսական զարգացման, անվտանգության համակարգի մասին։ Այս իշխանությունը դա չի կարող անել։ Միակ բանը, որ իշխանությունը դեռևս կարող է անել, հեռանալն է։ Ընդ որում՝ նախապատրաստելով հաջորդի մուտքը քաղաքական նոր իշխանության դիմավորել բարեկամորեն։ Այսինքն՝ օրենքների շարք ընդունել ու գլխիկոր  հեռանալ»։

«Օնիկ Գասպարյանը ոչ թե հեռացել է, այլ հեռացվել է։ Վարչապետն այս խաղը շատ վարպետորեն առաջ տարավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Այժմ, ըստ նրա, սկսվում է հաջորդ փուլը, որի ժամանակ պետք է «մաքրվեն» փողոցները. «Զինված ուժերը գնացին ամենավտանգավոր, նենգ քաղաքական քայլին, այն է՝ Զինված ուժերը հակադրել իշխանությանն ու պետությանը։ Քայքայենք բանակը ու իշխանությունը գրավենք. երևի Ռուսաստանում մաթեմատիկայի փոխարեն դա են սովորել»։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ Գլխավոր շտաբն ուներ քաղաքական ճգնաժամը կերտած երեք կուսակցությունների հովանավորությունը, ինչպես նաև միջազգային աջակցություն. «Հայ կոչված արմյաշկաները գիշեր-ցերեկ վայրահաչում էին։ Այս առումով տարօրինակ էր նաև գեներալ Նորատ  Տեր-Գրիգորյանցի  պահվածքը։ Բայց նրանք բոլորը ձախողել են։ Նրանցից ոչ մեկը ՀՀ շահերի հետ կապ չուներ։ Հեղափոխության շոգեքարշը դժվար շնչելով,  գոլորշի արձակեով շարժվում է առաջ՝ տակը թողնելով ամեն տեսակի աղբ։ Դա  հայ ժողովրդի համահավաք կամքն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում