Բանակում զինվորների ծեծի և նվաստացման դեպքերի առիթով թերթը խոսել է 2-րդ ՀՀ ԶՈԻ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովհաննես Օհանյանի հետ։ Թերթի դիտարկմանը, թե 75937 զորամասի նախկին զինծառայողը պնդում է, որ իրեն և մյուս զինծառայողներին վիրավորում և ծեծի են ենթարկում, մասնավորապես նշել է զորամասի հրամանատար Սահակ Սահակյանի անունը, գեներալ Օհանյանը պատասխանել է.
«Կասեմ, որ Սահակյան Սահակը էս ազգի ամենապետքական որդիներից ա, որը ամեն զինծառայողի խնդիրներով հետաքրքրվում ա, ընտանեկան դրությունից սկսած մինչև պրոբլեմային հարցերով, ես ասում եմ ոչ թե այն պատճառով, որ Սահակյան Սահակը իմ ենթական ա, այլ որ տենց ա: Թող էն ժամանակ ասեր, երբ ծառայում էր, բռնեինք Սահակյան Սահակի մատերին մեխ խփեինք, հիմա ուր ա էդ տղեն, ես 4 օրից կլինեմ քաղաքում, պետք ա՝ ես ներողություն կխնդրեմ»:









































