«Խոսքի Իրավունք» միավորմանը դիմած Վենիսաժի վաճառողները խիստ մտահոգ են այնտեղ տիրող խայտառակ իրավիճակից: Նրանց մոտենում են և ապօրինաբար ստիպում հրաժարվել իրենց առևտրային տաղավարներից:
Այդ ամենն ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով և հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը: Ահազանգողները փաստում են, որ Վերնիսաժում, ուր վաճառվում են ձեռագործ արվեստի նմուշներ, այսօր սկսում է տիրել մոնոպոլիան և կոռուպցիոն երևույթները:
«Խոսքի Իրավունքը» անհապաղ հրապարակային բացատրություններ է պահանջում այս ամենի վերաբերյալ Վերնիսաժի ղեկավարությունից և այլ պատկան մարմիններից:









































