Համավարակի ընթացքում աշխարհում կտրուկ աճել է մարդու իրավունքների խախտումների թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի՝ փետրվարի 22-ի,ն Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բացման ժամանակ իր ելույթի ժամանակ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Համավարակը հստակ ցույց է տվել մեր մարդկային ընտանիքի և մարդու իրավունքների ողջ սպեկտրի` քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական, փոխկապակցվածությունը», – ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կորոնավիրուսը բացասաբար է ազդել նախկինում առկա տարբերությունների, խոցելիության և անհավասարության վրա, ինչպես նաև հանգեցրել է նոր խնդիրների ի հայտ գալուն, այդ թվում ՝ մարդու իրավունքների ոլորտում:







































