Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին՝ ելույթ ունենալով TVN հեռուստաալիքի եթերում:
«Մենք պատրաստվում ենք, որպեսզի դա անենք ընթացիկ շաբաթում: Մենք ցանկանում ենք լրամշակել կանոնները, մանրամասները, համապատասխան ծառայությունները պետք է պատրաստվեն, որովհետեւ դա կնշանակելու է վերադարձ Սահմանային պահպանության գործունեությանը»,- ասել է Նեձելսկին: Նա ճշտել է, որ Սահմանապահ ծառայությանն առնվազն 48 ժամ է հարկավոր առանձին սահմանապահ կետերում օպերատիվ պատրաստության հասնելու համար: «Ուստի, կարծում եմ, որ մինչեւ շաբաթա վերջ դա տեղի կունենա»,- ասել է նախարարը:
Նա ճշտել է, որ թեստի բացակայության դեպքում երկիր մուտք գործող քաղաքացիները կուղարկվեն տասնօրյա կարանտինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































