Մեքսիկայի արևելքում երկրի ռազմաօդային ուժերի ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռի վթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է El Universal թերթը:
Ոստիկանության աղբյուրները նշել են, որ Learjet մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հալապայ քաղաքի մոտ, որը Վերակրուս նահանգի մայրաքաղաք է։
Վթարի արդյունքում զոհվել է յոթ մարդ, որոնք գտնվել են ինքնաթիռում:
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ աղետի վայր են ժամանել փրկարարներն ու իշխանության ներկայացուցիչները: Կործանման պատճառները դեռ հայտնի չեն: Բացի այդ, Մեքսիկայի Պաշտպանության նախարարությունը վթարի կապակությամբ դեռևս մեկնաբանություն չի արել:









































