Միացյալ Նահանգների վերադարձը Փարիզի կլիմայի համաձայնագրին հույս է տալիս, որ կկատարվեն սահմանված խնդիրները, չնայած կլիմայի փոփոխությունը նոր թափ է հավաքում և վերջին վեց տարիները ամենաշոգն են դարձել պատմության մեջ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը`Միացյալ Նահանգների` համաձայնագրին վերադառնալուն նվիրված միջոցառման ժամանակ:
Ըստ նրա, 2015 թվականից ի վեր անցած վեց տարիները եղել են ամենաշոգը, և ածխածնի երկօքսիդի մակարդակը հասել է ռեկորդային նշանակության:
Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների վերադարձը Փարիզի՝ կլիմայի համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը և կվերահաստատի իր մտադրությունը՝ մինչև 2050 թվականը ԱՄՆ – ում ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդակին հասնելուն:









































