Գլխավոր դատախազությունը լայն քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է տեղական ու պետական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով:
Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, և արդյո՞ք այստեղ վտանգ կա խոսքի ազատության սահմանափակման, թե՞ ոչ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ:
«ՄԻԵԴ-ն իր կայունորեն սահմանված դատական պրակտիկայում սահմանել է, որ պետական և ՏԻՄ մարմիններում լիազորություններ իրականացնող անձինք պետք է ավելի հանդորժողական լինեն ազատ խոսքի նկատմամբ:
Ըստ էության՝ այս նախագիծը ավելի է սահմանափակելու խոսքի ազատության իրականացումը Հայաստանում»,- նշեց Հակոբյանը:
Անդադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ միայն կոսմետիկ փոփոխություններ են տեղի ունեցել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր մեկնարկել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությունը, փաստաբանը կարծիք հայտնեց, որ Պողոս Պողոսյանի գործին այս դատական համակարգով լավ հեռանկար չի սպասվում. «Եթե դատական համակարգում խորքային փոփոխություններ չլինեն, այս գործին նույն ճակատագիրն է սպասվում, ինչ ճակատագրի որ արժանացել է Մարտի 1-ի գործը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































