ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ԱՄԷ-ից ապացույց է պահանջել այն մասին, որ Դուբայի էմիր Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի դուստրը` արքայադուստր Լատիֆան, դեռ ողջ է: Այս մասին հայտարարել է Sky News հեռուստաալիքը:
Դա պայմանավորված է նրանով, որ արքայադուստրն անհետացել է, իսկ անցյալ ամառվանից ԶԼՄ-ները չեն կարողացել նրա մասին ոչինչ պարզել:
Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկատվություն են խնդրել արքայադստեր բարեկեցության վերաբերյալ: Դրանից հետո միջամտել է ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի հանձնաժողովն ասել է, որ իրենք համապատասխան հարցը բարձրացրել են Ժնևում գտնվող ԱՄԷ-ի գրասենյակում:







































