Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Արտառոց իրավիճակ՝ Վրաստանում. Հայաստանի նախագահի շնորհավորանքը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին շնորհավորել է Վրաստանի նախկին վարչապետ, կառավարող «Վրացական երազանք» ուժի նախկին ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի 65-ամյակը: Շնորհավորանքը ուշադրության է արժանի երկու առումով:

Նախ՝ Վրաստանում բավականին արտառոց ներքաղաքական վիճակ է՝ հրաժարական է ներկայացրել վարչապետ Գեորգի Գախարիան, որը չի կարողացել մեծամասնության հետ համաձայնության գալ ընդդիմության առաջնորդներից մեկի կալանքի հարցում: Գախարիան դեմ էր կալանքին, իսկ մեծամասնությունը եղել է կողմ: «Վրացական երազանքը» արդեն առաջադրել է վարչապետի նոր թեկնածու, որը նախկինում արդեն եղել է վարչապետ. պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:

Երկրորդ հանգամանքը, որ ուշադրություն է գրավում Արմեն Սարգսյանի շնորհավորանքի վրա, այն է, որ շաբաթներ առաջ՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունից կարճ ժամանակ անց, Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին՝ թողնելով նաև «Վրացական երազանքի» ղեկավարի պաշտոնը: Ինչ խոսք, Արմեն Սարգսյանի շնորհավորանքը կարող էր պայմանավորված լինել անձնական բարեկամական հարաբերությամբ, սակայն այդ դեպքում գուցե շնորհավորանքը անցներ առանց տեղեկատվական հոսքում հայտնվելու: Ավելին, նախագահ Սարգսյանը իր հեռագրում նշում է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան:

Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո Իվանիշվիլիի հեռանալը դիտարկվում էր Գախարիայի դիրքերի ամրացման համատեքստում: Ավելին, ըստ փորձագիտական որոշ գնահատականների՝ Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությանը «Վրացական երազանքի» հաղթանակը ըստ էության ավելի շատ արդեն հենց Գախարիայի քաղաքական վաստակն էր, նրա ինքնուրույն գործիչ դառնալու առաջին նշանակալի քայլը: Մի կողմից հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին՝ վրացական քաղաքականության պատրիարք Իվանիշվիլին, այդուհանդերձ, մյուս կողմից՝ արդյոք իր ազդեցությո՞ւնը գործադրեց Գախարիային հրաժարականի հասցնելու համար, որին կփոխարինի փաստորեն Իվանիշվիլիին թերևս շատ ավելի ենթակա կամ վստահելի Ղարիբաշվիլին:

Իհարկե, իրերի այդ դասավորությունն ու հարաբերակցությունը ստույգ գնահատելը դժվար է, հատկապես հայաստանյան հեռվից, սակայն Վրաստանում տեղի ունեցողի ֆոնին Իվանիշվիլիի 65-ամյակի առիթով Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը իսկապես հետաքրքիր է:

Միաժամանակ, վրացական իրադարձությունների ընդհանուր համատեքստում դիտարկման է արժանի այն, որ փաստորեն չեղարկվեց Բաքվում փետրվարի 19-ին սպասվող Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ հենց վարչապետի հրաժարականի պատճառով, ինչպես նաև չեղարկվել է Վրաստանի փոխվարչապետի այցը Ադրբեջան: Արդյոք Թբիլիսին պատրաստվո՞ւմ է դիմակայել թուրք-ադրբեջանական հավակնություններին, որոնք Վրաստանի հանդեպ թերևս ավելի են մեծացել Հայաստանի և Արցախի հանդեպ ահաբեկչական պատերազմից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում