ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը հակված է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացին, այս հարցում շտապելու անհրաժեշտություն նույնպես չկա:
«ԱՄՆ-ը հապշտապ կամ անկազմակերպ չի հանի իր զորքերը Աֆղանստանից … Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրը՝ պարզելու, թե արդյոք բոլոր կողմերը հավատարիմ են դրա պայմաններին», – հաղորդել է Պենտագոնի ղեկավարը։







































