Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները պարզում են, արդյո՞ք Վուհանի շուկայում վաճառվող փորսուղներն ու ճագարները մասնակից են կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Բրիտանացի կենդանաբան Փիթեր Դասզաքը, որն ավելի վաղ այցելել էր Չինաստան, ասել է, որ շուկայում փորսուղներ ու ճագարներ են վաճառվել, սակայն դրանք վարակված չեն եղել կորոնավիրուսով: Բայց այդ կենդանիները կարող էին փոխանցել վարակը:
Էրազմուս համալսարանի (Ռոտերդամ, Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի վիրուսաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Մարիոն Քուփմանսը հաստատել է Դասզաքի խոսքերը: Նա շեշտել է, որ փորձագետներն ուսումնասիրում են այս վարկածը:









































