ԱՄՆ-ի ու Իսրայելի իշխանությունները Իրանին մեղադրել են Աֆրիկայում ԱՄԷ դեսպանատների դեմ ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Ըստ նրանց, ահաբեկչությունները պետք է մաս կազմեին իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի և իրանցի ռազմական գործիչ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության լայնածավալ ծրագրի, գրում է «Directorate 4» Telegram ալիքը:
Իրանցի դիվանագետները հերքել են մեղադրանքները՝ դրանք անվանելով սիոնիստական ռեժիմի զրպարտություն:
Ավելի վաղ Եթովպիայի ազգային հետախուզությունը հայտարարել էր, որ ահաբեկիչների երկու խումբ պատրաստվում է հանձակում գործել Ադիս Աբեբայում և Սուդանի մայրաքաղաք Խարտումում ԱՄԷ-ի դեսպանատների վրա: Սակայն Սուդանի հետախուզությունը չի հաստատել այս տվյալները: Խմբավորման առաջնորդը բերման է ենթարկվել Շվեդիայի ոստիկանության կողմից, որտեղ նա ապրում է մշտական հիմունքներով: Եթովպիայի անվտանգության աշխատակիցների խոսքով, խմբի քսանմեկ անդամ կարող է գտնվել ազատության մեջ:








































