ԱՄՆ-ը Եմենի հուսիթ ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը պաշտոնապես հանել է ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Այս մասին հաղորդել է երկրի ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչությունը:
Այսպիսով, Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախորդ վարչակազմի հունվարի 19-ի որոշումը:
««Անսար Ալլահն» այլևս արգելափակված չէ ահաբեկչության դեմ պատժամիջոցների վերաբերյալ դրույթների, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների դեմ պատժամիջոցների վերաբերյալ դրույթների շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 16-ից:








































