Մադրիդում այս գիշեր հակակառավարական ցույցերի ժամանակ կատաղի բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև: «Մարտական հիմնական գործողությունները» տեղի են ունեցել Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում, որի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բողոքի այս ակցիաները սկիզբ էին առել դեռ գարնանը: Հունիսի կեսից սկսվել էր բողոքի ակցիաների երկրորդ փուլը, երբ ցուցարարները վրանային քաղաք էին հիմնել քաղաքի կենտրոնում: Ցուցարարները բողոքում են գործազրկության՝ բարձր և կյանքի՝ ցածր մակարդակի դեմ: Բախումները երեկ սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարների մուտքը դեպի Պուերտա դել Սոլ հրապարակ արգելափակվել է: Դրանից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք, որտեղ էլ ոստիկանությունը փորձել է ցրել հավաքվածներին:








































