Հանրային արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հանրահավաք է լինելու։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին։
Հարցին՝ Շարժման լիդերները ներկա լինելո՞ւ են, Սաղաթելյանը պատասխանեց՝ այո։ Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ որոշակի լարվածություն կա կուսակցությունների ղեկավարների միջև, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․ «Այդ տեղեկությունները սովորաբար դուք տարածում եք, մենք հերքում ենք։ Չկա նման բան, նորմալ, կառուցողական, գործնական հարաբերություններ ունենք»։









































