Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 13 233-ով, դա նվազագույն ցուցանիշն Է հոկտեմբերի 10-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 099 323-ի, փետրվարի 16-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0,32 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 393 681 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել Է 17 627-ով: Իսկ ընդամենը բուժվել Է 3 624 663 մարդ:
Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 88,4 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը մեկ օրում աճել Է 459-ով՝ մեկ օր առաջվա 394-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 80 979 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,98 ոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից:









































