Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի համաշխարհային ընտրական մրցաշարը կորոնավիրուսի պատճառով հավանաբար կչեղարկվի:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Փոխարենը օլիմպիական ուղեգիր կշնորհեն դասակարգման աղյուսակում բարձր գործակիցներ ունեցող մարզիկներին:
Պատճառը դեռևս անցյալ տարի Լոնդոնում անավարտ մնացած եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ հետաձգումն է, որը ապրիլի փոխարեն կանցկացվի հունիսին:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: