Թուրքական «Aksoy» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև, գրում է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցություն անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5%-ը նախընտրել է Յավաշին, 37.7%-ը՝ Էրդողանին: 13.8%-ը կազմել են որոշում չկայացրածները:
Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսինն է եղել՝ Իմամօղլու՝ 44.1%, Էրդողան՝ 37.7%, որոշում չունեցողներ՝ 18.2%:
Ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներ-Էրդողան զույգի դեպքում պատկերը հետևյալն է՝ Աքշեներ՝ 38.1%, Էրդողան՝ 40.6%, չկողմնորոշվածներ՝ 21.3 %:
ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու-Էրդողան մրցակցության դեպքում՝ Քըլըչդարօղլու՝ 29.2%, Էրդողան՝ 40%, չկողմնորոշվածներ՝ 30.7%:









































