Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Ֆուկուսիմայի ատոմակայանում հայտնաբերվել է ռադիոակտիվ ջրի արտահոսք: Այս մասին հաղորդում է РИА Novosti-ն՝ հղում անելով TEPCO (Tokyo Electric Power Company) էներգետիկ ընկերության հաղորդագրությանը:
Ընկերության մասնագետները ստուգել են «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ները: «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում մշակված միջուկային վառելիքավ ջրավազանից մոտ 160 մլ ջուր լցվել է հատակը, մեկ այլ ջրավազանից՝ 1,4 լիտր հեղուկ:
Նշվում է, որ թափված ջուրը չի ազդում մշակվող վառելիքի հովացման վրա:







































