Կանադացի բժիշկները համեմատել են կորոնավիրուսից և գրիպից մահվան դեպքերը: Ուսումնասիրությունը հրապարակել է CMAJ ամսագիրը:
Մասնագետները վերլուծել են Տորոնտոյի և Միսիսաուգայի յոթ խոշոր հիվանդանոցներում 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածը: Այս տարածքները ընտրվել են որպես մեծաքանակ բնակչություն ունեցող և կորոնավիրուսի շատ դեպքեր գրանցած տարածքներ:
Պարզվել է, որ կորոնավիրուսով հիվանդները մեկուկես անգամ ավելի հաճախ են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիվանդանոցներում՝ մեկուկես անգամ ավելի երկար, քան գրիպով հիվանդները: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը 3,5 անգամ գերազանցում է գրիպով հիվանդներինը:
Հեղինակները կարծում են, որ տարբերությունները պայմանավորված են կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ցածր մակարդակով:









































